Բաղադրիչներ
1 կգ աղացած միս
2 ձու
70 գ պաքսիմատ
3 գլուխ սոխ
2 պղպեղ
6 միջին չափի լոլիկ
7 խաշած ձու
14 հատ փոքր թթու վարունգ
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
0,5 թ/գ քիմիոն
2 թ/գ ուրց
2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
օրեգանո
մաղադանոս
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել 2 ձու, 1 թ/գ աղ, 1 թ/գ սև պղպեղ, 0,5 թ/գ քիմիոն, 2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ, 2 թ/գ ուրց, մանրացրած մաղադանոս, պաքսիմատ, 2 գլուխ մանրացրած սոխ, լավ խառնել, ծածկել և 1 ժամ թողնել սառնարանում
1 գլուխ սոխն ու 2 պղպեղը խորանարդաձև կտրատել, 7 րոպե տապակել ձիթայուղով
Ավելացնել աղացած լոլիկ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, օրեգանո, թողնել միջին ջերմության կրակին 2 րոպե, այնուհետև տեղափոխել կաղապարի մեջ
Աղացած մսից խոշոր գնդիկներ ձևել, յուրաքանչյուրի մեջ 1-ական խաշած ձու, 2 փոքր թթու վարունգ դնել
Կոտլետի տեսք տալ և դնել բանջարեղենի վրա: Յուրաքանչյուր մսի վրա ձիթայուղ քսել, կարմիր քաղցր պղպեղ ցողել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Զարդարեք մանրացրած մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ