Բաղադրիչներ
700 գ աղացած միս
4 հատ խաշած կարտոֆիլ
250 գ պանիր
2 գլուխ սոխ
2 հատ գազար
1 հատ պղպեղ
250 գ տոմատի մածուկ` ջրով բացած կամ աղացած լոլիկ
150 մլ ջուր
2 ձու
ձիթայուղ
սև և կարմիր պղպեղներ
քիմիոն
աղ
օրեգանո
ուրց
(համեմունքների քանակն ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել 2 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, օրեգանո, ուրց, քերած պանիր

Ավելացնել խորանարդաձև կտրատած 1 գլուխ սոխ, ճզմած կարտոֆիլ և լավ խառնել

Ծածկել և 1 ժամ թողնել սառնարանում

1 գլուխ սոխ կտրատել, ձիթայուղով տապակել: Ավելացնել խորանարդաձև կտրատած գազարն ու պղպեղը, համեմել աղով, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10 րոպե

Ավելացնել տոմատի մածուկ կամ աղացած լոլիկ, սև պղպեղ, օրեգանո, ջուր և եփել 2 րոպե

Մի մասը լցնել հրակայուն տարայի մեջ

Մսից խոշոր գնդիկներ անել և շարել տապակած բանջարեղենի վրա

Լցնել տապակած բանջարեղենի մնացած մասը, ավելացնել քերած պանիր և դնել 190°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ