Բաղադրիչներ
450 գ հասած բանան
50 գ կարագ
50 մլ կիտրոնի հյութ
120 գ շաքարավազ
300 մլ կաթ
3 ձվի դեղնուց
50 գ եգիպտացորենի օսլա
500 մլ սառը սերուցք
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ կարագ դնել, ավելացնել կտրատած բանան, թողնել 2 րոպե, ավելացնել կիտրոնի հյութ, թողնել այնքան, մինչև բանանը ստացվի պյուրեի պես (ժամանակ առ ժամանակ խառնել)։ Մի քիչ ճզմել պատառաքաղով


Ավելացնել շաքարավազ, թողնել ևս 30-40 վայրկյան և վերցնել կրակից

Ավելացնել եգիպտացորենի օսլա, 3 ձվի դեղնուց և լավ խառնել

Ավելացնել կաթ, խառնել, ապա հարել բլենդերով, դնել կրակին և խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա։ Թողնել 30 վայրկյան եռա, ապա վերցնել կրակից

Ստացված զանգվածն անցկացնել մանր քամիչով, ծածկել և թողնել սառնարանում 2 ժամ

Սերուցքը 3 րոպե հարել, մաս-մաս ավելացնել բանանի կրեմը և դարձյալ հարել

Կրեմը պատրաստ է )))

Բարի ախորժակ