Բաղադրիչներ
300 գ խաշած կարտոֆիլ
200 գ խաշած բրինձ
1 գլուխ սոխ
1 հատ գազար
50 մլ ձեթ
2 ատամիկ սխտոր
աղ
սև և կարմիր պղպեղներ
համեմ
2 ձու
200 մլ թթվասեր կամ յոգուրտ
0,5 թ/գ սոդա
150 գ ալյուր
Պատրաստման եղանակը
Գազարն անցկացնել քերիչով, սոխը մանրացնել և տապակել ձեթի մեջ

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել լավ եփած բրինձը, տապակած բանջարեղենը, մանրացրած սխտորը, համեմեը: Համեմել աղով, պղպեղներով և լավ խառնել

Ստացվածից 1-ական լիքը ճ/գ վերցնել, շրջանաձև կոտլետների տեսք տալ

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել 0,5 թ/գ աղ, լավ խառնել, ավելացնել թթվասեր կամ յոգուրտ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, 0,5 թ/գ սոդա և լավ խառնել

Կոտլետները թաթախել ստացված զանգվածի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ