Բաղադրիչներ
5 խաշած կարտոֆիլ
100 գ խաշած բրինձ
100 գ սոխ
1 գազար
0,5 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
0,5 թ/գ սխտորի փոշի
1/3 թ/գ քրքում
չորացրած ռեհան
աղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
Խաշած կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելացնել խաշած բրինձը, տապակած գազարը, աղ, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի, քրքում, չորացրած ռեհան և լավ խառնել
Ստացված զանգվածից կոտլետներ ձևել՝ յուրաքանչյուր անգամ ձեռքերը ձեթով պատելով
Տապակել 2 կողմից և մատուցել )))
Բարի ախորժակ