Այսպիսի թխվածքաբլիթներ կարելի է պատրաստել տարվա ցանկացած եղանակին` այն միշտ ակտուալ է: Շոկոլադով թխվածքաբլիթ

Բաղադրիչներ

300 գ ալյուր

աղ

10 գ վանիլային շաքարավազ

125 գ կարագ

1 թ/գ փխրեցուցիչ

50 գ շաքարի փոշի

1 ձու

3 ճ/գ սառը ջուր

60 գ շոկոլադ

մուգ շոկոլադ (կարելի է փոխարինել մուրաբայով)

Պատրաստման եղանակը

Ալյուրին ավելացնել մի պտղունց աղ, վանիլային շաքարավազ, փխրեցուցիչ, կարագ և լավ տրորել

Ավելացնել շաքարի փոշի, 1 ձու, սառը ջուր, լավ խառնել և խմոր հունցել

Դնել պակետի մեջ և  40 րոպե թողնել սառնարանում

Գրտնակել, երկարությամբ բաժանել 3 հավասար մասերի

Մուգ շոկոլադը հալեցնել, 1 բարակ շերտով լցնել խմորի մի կողմի վրա և ռուլետի պես փաթաթել

Բաժանել կտորների, շարել ջեռոցի տապակի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում