Այսպիսի թեթև ջեռեփուկ դուք դեռ չեք պատրաստել, իսկ համն ուղղակի անկրկնելի է: Դդմիկով ջեռեփուկ

Բաղադրիչներ

2 հատ դդմիկ

2 ցողուն կանաչ սխտոր

սամիթ

ձիթայուղ

200 մլ կաթ

300 գ սերուցքային պանիր

4 ձու

աղ

սև պղպեղ         

2 ճ/գ ալյուր

1 թ/գ փխրեցուցիչ

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Դդմիկները խորանարադաձև կտրատել, ավելացնել մանրացրած սամիթ, կանաչ սխտոր, աղ, ձիթայուղ, լավ խառնել, լցնել ջեռոցի տապակի մեջ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Սերուցքային պանրին ավելացնել 4 ձու, լավ խառնել, ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ և լավ խառնել

Ալյուրն ու փխրեցուցիչը խառնել իրար, ապա ավելացնել ձվային զանգվածին

Դդմիկը հանել ջեռոցից, թողնել սառչի, ապա ավելացնել ձվային զանգվածին

Լավ խառնել և լցնել հրակայուն տարայի մեջ: Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Ընթրիքը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում