Այսպիսի ընթրիքից անհնար է հրաժարվել` անչափ համեղ է: Հավի մսով և կարտոֆիլով ջեռեփուկ

Բաղադրիչներ

2 հավի կրծքամիս

աղ

սև և կարմիր պղպեղներ

1 ճ/գ կարագ

2 կարտոֆիլ

1 գլուխ սոխ

2 ձու

200 մլ սերուցք

աղ

ուրց

քրքում

140 գ պանիր

1 լոլիկ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և թողնել 10 րոպե

Տապակել կարագով, թողնել մի փոքր կարմրի, այնուհետև ավելացնել մանրացրած սոխ

Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ձիթայուղ և 25-30 րոպե դնել 200°С տաքացրած ջեռոցում

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել սերուցք, աղ, սև պղպեղ, ուրց, քրքում և լավ խառնել

Կարտոֆիլին ավելացնել տապակած միսը, պատրաստած սոուսը

Ավելացնել քերած պանիր, շրջանաձև կտրատած լոլիկ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Զարդարել մանրացրած մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում