Այսպիսի ընթրիքը կգոհացնի հատկապես տղամարդկանց` այն շատ փափուկ է, համեղ և հագեցնող: Տապակած տավարի միս` սնկով

Բաղադրիչներ

Ձիթայուղ

120 գ բեկոն

1 կգ տավարի փափկամիս

1 գազար

2 գլուխ սոխ

4 ատամիկ սխտոր

1 թ/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

1,05 ճ/գ ալյուր

200 մլ կարմիր գինի

300-400 գ տավարի մսի արգանակ

1ճ/գ տոմատի մածուկ

1 թ/գ քիմիոն

2 դափնու տերև

300 գ սունկ

30 գ կարագ + 2 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Բեկոնը կտրատել, 4 րոպե տապակել ձիթայուղով և վերցնել կրակից

Տավարի փափկամիսը միջին մեծությամբ կտրատել, տապակել 2 կողմից ուժեղ կրակի վրա և վերցնել կրակից

Առանձին տապակել մանրացրած սոխը, գազարը, ապա ավելացնել սխտորը

Ավելացնել տապակած միսը, բեկոնը, աղը, սև պղպեղը, ալյուրը, լավ խառնել և թողնել 5 րոպե

Ավելացնել կարմիր գինի, արգանակ և թողնել եռա

Ավելացնել տոմատի մածուկ, քիմիոն, դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 2 ժամ

Սխտորը մանրացնել և 1 րոպե տապակել կարագով: Ավելացնել սունկ, թողնել 5 րոպե, համեմել աղով, սև պղպեղով

Երբ միսը փափկի` ավելացնել տապակած սունկը, թողնել 5 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում