Բաղադրիչներ
500 գ աղացած միս
350 գ մակարոն
1 գլուխ սոխ
1 հատ գազար
1 հատ քաղցր պղպեղ
լոբի
2 ճ/գ տոմատի մածուկ
ջուր
1 թ/գ պապրիկա
1 թ/գ աղ
սև պղպեղ
համեմ և մաղադանոս
2-3 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Սոխը, պղպեղը խորաանարդաձև կտրատել, գազարն անցկացնել քերիչով
Աղացած միսը տապակել այնքան, մինչև գույնը կփոխի, այնուհետև ավելացնել սոխը, թողնել 2 րոպե
Ավելացնել գազարն ու պղպեղը, ճզմած սխտորը, թողնել 3-4 րոպե
Տոմատի մածուկը ջրով բացել, ավելացնել մսին և խառնել
Ավելացնել եռման ջուր (պետք է ծածկի միսը), համեմել աղով, սև պղպեղով, պապրիկայով, ավելացնել լոբի` ըստ ցանկության և լավ խառնել
Ավելացնել մակարոնը, հավասարապես տարածել, ծածկել կափաարիչն ու թողնել մինչև պատրաստ լինելը
Զարդարեք կանաչեղենով և մատուցեք )))
Բարի ախորժակ