Բաղադրիչներ
700 գ հավի կրծքամիս
1 գազար
50 գ մարինացված եգիպտացորեն
50 գ մարինացված ոլոռ
4-5 հատ կանաչ լոբի՝ ըստ ցանկության
4 ձու
100 գ խոզի յուղ
150 մլ կաթ
2 կտոր հաց
սամիթ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսն ու խոզի մսի յուղային մասը աղալ, ավելացնել մանր կտրատած գազար, լոբի, եգիպտացորեն, ոլոռ
Հացին ավելացնել կաթ, թողնել 5 րոպե, ապա ավելացնել մսին
Ձուն լավ խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին։ Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ և լավ խառնել
Փայլաթիթեղը պատել ձեթով, ստացված զանգվածը ուղղանկյունաձև լցնել, հավասարեցնել
Փայլաթիթեղի անկյունները հավաքել, դնել 220°С տաքացրած ջեռոցում 50 րոպե
Թողնել մի քիչ սառչի, ապա կտրտել և մատուցել )))
Բարի ախորժակ