Այսպիսի ապուրն անգամ ամեն օր կարելի է ուտել։ Ապուր «Պանրիկ»

Բաղադրիչներ

2 լ ջուր

350 գ աղացած միս

2 գլուխ սոխ

1 ձու

1 գազար

4-5 կարտոֆիլ

2 ատամիկ սխտոր

2 հալած պանիր

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել 1 գլուխ սոխ, 1 ձու, աղ, սև պղպեղ, լավ խառնել և թողնել մի կողմ

Կարտոֆիլը միջին մեծությամբ կտրատել, լցնել ջրով լի կաթսայի մեջ, թողնել եռա։ Մսից գնդիկներ ձևել, ավելացնել կարտոֆիլին

1 գլուխ սոխը խորանարդաձև կտրատել 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 4 րոպե, համեմել աղով և վերցնել կրակից

Ավելացնել մյուս բաղադրիչներին։ Հալած պանիրը 30 րոպե թողնել սառցախցիկում, ապա անցկացնել քերիչով և ավելացնել ապուրին

Ծածկել կափարիչն ու թողնել կրակին այնքան, մինչև պանիրն ամբողջությամբ հալվի

Անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ, սև պղպեղ և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում