Այսպիսի աղցանները հարմար են և՛ տոնական, և՛ ամենօրյա սեղանի համար: Տավարի մսով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

1 գլուխ կարմիր սոխ

1 հատ գազար

1 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

0,5 թ/գ համեմի աղացած սերմ

0,5 թ/գ սև պղպեղ

80 մլ բուսայուղ

1-2 ատամիկ սխտոր

1,5 ճ/գ խնձորի քացախ

350 գ տավարի խաշած միս

1 հատ գազար

1 հատ բուլղարական պղպեղ

150 գ խաշած լոբի

150 գ մարինացված եգիպտացորեն

40 գ թարմ սամիթ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել քերած գազար, աղ, շաքարավազ, համեմի աղացած սերմ, սև պղպեղ, ճզմած սխտոր

Ձեթը լավ տաքացնել, ավելացնել գազարին և լավ խառնել: Ավելացնել քացախ, խառնել և թողնել 10 րոպե

Տավարի խաշած միսը երկարությամբ կտրատել

Վարունգը և պղպեղը երկարությամբ կտրատել

Կտրատած բաղադրիչները խառնել իրար, ավելացնել գազարը, խաշած լոբին, եգիպտացորենը, մանրացրած սամիթը և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում