Բաղադրիչներ
5 հատ խաշած կարտոֆիլ
150 գ ապխտած երշիկ կամ նրբերշիկ
1 կարմիր սոխ
4 ճ/գ թթվասեր
2-3 հատ մարինացված վարունգ (եթե փոքր են` 5 հատ)
1 թ/գ ֆրանսիական մանանեխ
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
3 թ/գ ձիթայուղ
3 ճ/գ կիտրոնի հյութ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կտրատել միջին չափով, ավելացնել ձիթայուղ, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ, կտրտած մաղադանոս, լավ խառնել և թողնել 5-7 րոպե

Մարինացված վարունգը, երշիկը, սոխը խորանարդաձև կտրատել և ավելացնել կարտոֆիլին

Ավելացնել մանանեխը, թթվասերը և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ