Այսուհետ ամենօրյա ուտեստների լրացնող սմբուկը կպատրաստեք միայն այսպես՝ առանց տապակելու

Ջեռոցում պատրաստված սմբուկ
Սմբուկը տապակելու փոխարեն այսուհետ միայն այս բաղադրատոմսով կպատրաստեք:

Բաղադրիչներ

  • 2 հատ սմբուկ
  • ձիթայուղ
  • աղ
  • սև պղպեղ
  • պապրիկա
  • օրեգանո
  • 1 ատամիկ սխտոր
  • պանիր մոցարելլա
  • լոլիկի խյուս

Պատրաստման եղանակը

1 Սմբուկները կլոր օղակներով կտրատել:
2 Սխտորը ճզմել, ավելացնել համեմունքները և ձիթայուղը: Լավ խառնել:
3 Սմբուկները շարել տարայի մեջ, վրան քսել սոուսը:
4 Լոլիկի խյուսին ավելացնել օրեգանոն, և քսել սմբուկների վրա, վրան քերել պանիրը:
5 Եփել 180°C ջեռոցում 15 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում