Բաղադրիչներ
8 կտոր հաց
1 բուլղարական պղպեղ
1 լոլիկ
կանաչ սոխ
100 գ խոզապուխտ
100 գ պանիր
1 ճ/գ մայոնեզ
1 ձու
½ թ/գ օրեգանո
աղ
Պատրաստման եղանակը
Լոլիկը, պղպեը խորանարդաձև կտրատել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ
Ավելացնել խոզապուխտ, մանր քերիչով անցկացրաց պանիր
1 ձվին ավելացնել մայոնեզ, օրեգանո, մի պտղունց աղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ստացված զանգվածը լցնել հացի կտորիների վրա և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ