Բաղադրիչներ
1 մեծ կարտոֆիլ
20 մլ ձիթայուղ
1 հատ գազար
1 գլուխ սոխ
աղ
սև պղպեղ
350 գ չինական կաղամբ
1 հատ լոլիկ
4 ձու
պանիր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բաժանել մեծ կտորների և 5-6րոպե տապակել ձիթայուղով
Ավելացնել շրջանաձև կտրատած գազարը, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը
Ավելացնել կտրատած կաղամբն ու լոլիկը, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե
Ավելացնել մաղադանոս, ձու, ծածկել կափարիչն ու թողնել 3-4 րոպե
Ափսեի օգնությամբ շրջել հակառակ կողմի վրա, ավելացնել քերած պանիր
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ