Այնքան համեղ են, որ մեկ ակնթարթում սպառվում են. հավի խրթխրթան ռուլետ՝ ճաշացանկը գեղեցկացնելու համար

Հավի կրծքամսով ռուլետ

Բաղադրությունը
3 հատ հավի կրծքամիս
6-12 կտոր խոզապուխտ
100 գ մոցարելլա պանիր
50 գ պանիր
1 հատ ցուկինի
1 թեյի գդալ սխտորի փոշի
1 թեյի գդալ աղ
1 ճաշի գդալ կաթ
1 հատ ձու
1/2 բաժակ պաքսիմատ
4 ճաշի գդալ բուսայուղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բաժանել բարակ շերտերի:

Ծածկել սննդային թաղանթով, ծեծել մսի համար նախատեսված մուրճով:

Ցուկինին անցկացնել քերիչով:

Պանիրը խոշոր կտորներով կտրատել:

Հավի կրծքամսի վրա ավելացնել համեմունքները և աղը:

Կրծքամսի վրա ավելացնել խոզապուխտը, վրան ցանել պանիրը և ցուկինին:

Մոցարելլա պանիրը ավելացնել, և ոլորել:

Ամրացնել ատամի չոփերով, որ չքանդվի եփել:

Ձուն կաթի հետ հարել, ռուլետը թաթախել ձվի մեջ, այնուհետև անցկացնել պաքսիմատի միջով: Վրան լցնել մի փոքր բուսայուղ:

Եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 35-40 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում