Բաղադրիչներ
Խմորի համար`
1 թ/գ խմորիչ
220 մլ տաք կաթ
1 թ/գ շաքարավազ
1 ձվի դեղնուց
60 մլ ձեթ
400 գ ալյուր
1 թ/գ աղ
Խճողակի համար`
Տոմատի մածուկ կամ աղացած լոլիկ+ աղ, օրեգանո, 50 մլ. ձիթայուղ
1 գլուխ սոխ
300 գ աղացած միս
1 թ/գ աղշ
1 թ/գ սև պղպեղ
1 թ/գ կարմիր պղպեղ
Պանիր
1 ձվի դեղնուց
քնջութ
Պատրաստման եղանակը
Խոր տարայի մեջ լցնել խմորիչը, կաթը, շաքարավազը, ձվի սպիտակուցը, ձեթը և լավ խառնել
Ավելացնել ալյուր` մաս-մաս, աղ, լավ խառնել և խմոր հունցել
Ծածկել և թողնել 1 ժամ
Թավայի մեջ աղացած լոլիկ կամ տոմատի մածուկ լցնել, ավելացնել մի պտղունց աղ, օրեգանո, ձիթայուղ, լավ խառնել, դնել կրակին 5-6 րոպե, թողնել սառչի
Առանձին թավայի մեջ խորանարդաձև կտրատած սոխ լցնել, 1 րոպե տապակել, ապա ավելացնել աղացած միսը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և թողնել լավ տապակվի
Խմորը բաժանել 15 հավասար մասերի, գնդել, բացել, 1 թ/գ տոմատի սոուս լցնել, տարածել, 1,05 ճ/գ խճողակ լցնել , քերած պանիր ավելացնել և ծածկել
Դասավորել ջեռոցի թավայի մեջ, ծածկել և թողնել 15 րոպե, որից հետո ձվի դեղնուց քսել յուրաքանչյուրի վրա, քնջութ ցողել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ