Բաղադրիչներ
6 կտոր հավի միս
1 գլուխ սոխ
3 հատ կարտոֆիլ
2 ճ/գ ձիթայուղ
2 ձու
400 մլ սերուցք
2 ճ/գ ձեթ
աղ
սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ կարրի
1 թ/գ պրովանսալ խոտաբույսեր
200 գ պանիր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել ձեթի մեջ և վերցնել կրակից

Ավելացնել շրջանաձև կտրատած կարտոֆիլը, 2 ճ/գ ձիթայուղը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով

Հավի մսերի վրա կտրվածքներ անել, համեմել սև և կարմիր պղպեղներով և ավելացնել կարտոֆիլին

2 ձվին ավելացնել սերուցք, կարրի, պրովանսալ խոտաբույսեր (կարող եք փոխարինել ձեր սիրելի համեմունքներով), աղ և լավ խառնել

Լցնել տապակի վրա, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 50-60 րոպե

Հանել, ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե, առանց փայլաթիթեղի դնել ջեռոցում

Զարդարել մանրացրած մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ