Այնքան ախորժելի և համեղ են ստացվում` ընտանիքը կսպասի հենց այսպիսի նախաճաշի: Բանջարեղենով և ձվով կեկսեր

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1 ատամիկ սխտոր

ձեթ

3-4 կտոր բրոկկոլի և ծաղկակաղամբ

1 գազար

5 ձու

աղ

սև պղպեղ

1 ճ/գ եգիպտացորենի օսլա

100 մլ կաթ

150 գ պանիր

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 1 րոպե տապակել, ապա ավելացնել մանրացրած սխտոր

Բանջարեղենը կտրատել, ավելացնել տապակին, ծածկել և թողնել 5 րոպե

Առանձին տարայի մեջ 5 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ, լավ խառնել, ավելացնել եգիպտացորենի օսլա, կաթ, քերած պանիր

Ավելացնել տապակած բանջարեղեն և լավ խառնել

Կեկսերի ձևի ներսը պատել կարագով, ստացված զանգվածը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում, թողնել այնքան, մինչև մի քիչ կկարմրեն

Պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում