Գազարով կեքս
Բաղադրիչներ
3 հատ ձու
180 գ շաքարավազ
10 գ վանիլին
90 մլ բուսայուղ
180 գ ալյուր
10 գ փխրեցուցիչ
200 գ գազար
100 գ չամիչ
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը հարիչով հարել, մինչև սպիտակելը:
Ավելացնել բուսայուղը և վանիլինը, և լավ խառնել:
Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, և խառնել:
Ավելացնել գազարը և չամիչը, լավ խառնել:
Լցնել ձևամանի մեջ:
Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 40 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: