Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Այլևս հարկավոր չէ տապակել սմբուկը. անհավանական համեղ բաղադրատոմս, որը կհեշտացնի բոլորի առօրյան

Սմբուկով և կարտոֆիլով ուտեստ
Պարզ և հագեցնող ուտեստ, որը հարմար կլինի պատրաստել թե ճաշին, թե ընթրիքին:

Բաղադրիչներ

  • 4-5 հատ կարտոֆիլ
  • 2-3 հատ սմբուկ
  • սխտորի փոշի
  • համեմունքներ
  • 1 հատ ձու
  • 1 բաժակ սերուցք
  • 100-150 գ պանիր

Պատրաստման եղանակը

  • Սմբուկը երկարությամբ կտրատել, վրան աղ ցանել, և թողնել ամանի մեջ:
  • Կարտոֆիլը կտրատել, տարայի մեջ լցնել բուսայուղ, և կարտոֆիլը տեղափոխել տարայի մեջ:
  • Ձվին ավելացնել սերուցքը, և լավ հարել:
  • Սմբուկը լցնել կարտոֆիլի վրա, ավելացնել համեմունքները:
  • Սերուցքը ավելացնել սմբուկի վրա:
  • Եփել 180°C ջեռոցում 25-30 րոպե:
  • Եփելուց հետո ուտեստի վրա ավելացնել քերած պանիր, և դնել ջեռոցի մեջ ևս 5-10 րոպե:
  • Եփելու ընթացքում ցանկալի է ուտեստը ծածկել փայլաթիթեղով:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: