Ամեն օր կարելի է այսպիսի հրաշք պատրաստել և թեյել` մոռանալով անձրևոտ և ցուրտ եղանակի մասին: Բանանով թխվածք

Բաղադրիչներ

3 բանան

2 ձու

3 ճ/գ շաքարավազ

Աղ

200 մլ կաթ

1 ճ/ գ խմորիչ

200 մլ տաք ջուր

260 գ ալյուր

500 գ կաթնաշոռ

200 գ կարագ

380 գ խտացրած կաթ

Պատրաստման եղանակը

Բանանին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, կաթ, խմորիչ և հարել բլենդերով

Ավելացնել տաք ջուր, խառնել, ավելացնել ալյուր, լավ խառնել, ծածկել և թողնել 30 րոպե

Նրբաբլիթների պես տապակել (յուրաքանչյուրը պատրաստելուց` ձեթ քսել թավայի մեջ)

Կարագը մի փոքր հարել, մաս-մաս ավելացնել խտացրած կաթ և դարձյալ հարել

Կաթնաշոռը բլենդերով 3-5 րոպե հարել, ապա մաս-մաս ավելացնել կարագին և հարել

Յուրաքանչյուր նրբաբլիթի վրա քսել ստացված կրեմից, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում