Ամենաօգտակար միրգը, որն ընդամենը 3 հատ օգտագործելով, կազատվեք մի շարք խնդիրներից

Արմավը (խուրմա) հարուստ է այնպիսի օգտակար նյութերով, ինչպիսիք են մագնեզիումը, կալիումը, կալցիումը, մանգանը, երկաթը, ֆոսֆորը, այդ իսկ պատճառով այն շատ օգտակար է առողջության համար:

100 գ արմավը պարունակում է 280 կիլոկալորիա: Ունի բնական մանրաթելեր, փոքր քանակությամբ սպիտակուցներ ու շատ քիչ ճարպեր: Հարուստ է հակաօքսիդանտներով` ֆլավոնոիդ, կարոտինոիդ, ֆենոլաթթու: Հարուստ է նաև ածխաջրերով, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում չչարաշահել նրա օգտագործումը:

Ճիշտ օգտգործման համար օրական 3-5 հատ արմավը բավական է: Նշենք նաև, որ արմավը նվազեցնում է քաղցր ուտելու ցանկությունը:

Օգտակար է հատկապես մարսողան խնդիրների, փորկապության, անեմիայի, սակավարյունության, բարձր խոլեստերինի դեպքում։ Բարելավում է ուղեղի աշխատանքը՝ հատկապես ազդում է  հիշողության, սովորելու կարողության վրա:

Այն նաև էներգիա է հաղորդում, այդ իսկ պատճառով սպորտով զբաղվողներին  նույնպես խորհուրդ է տրվում օգտագործել:

Լինենք տեղեկացված )))

Կիսվել Facebook-ում