Ամենաօգտակար բաղադրիչներն ու ամենաթեթև ընթրիքը: Կարտոֆիլով և բրոկկոլիով տապակա

Բաղադրիչներ

500 գ բրոկկոլի

400 գ կարտոֆիլ

1 գլուխ սոխ

2-3 ատամիկ սխտոր

45 գ կարագ

սև և կարմիր պղպեղներ

1 թ/գ ուրց

½ թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, ծածկել կափարիչն ու թողնել ևս 3-4 րոպե

Ավելացնել մանրացրած սխտոր, բրոկկոլի, աղ և անընդհատ խառնելով թողնել 1 րոպե

Ավելացնել կարագ, ծածկել կափարիչն ու թողնել 10-15 րոպե

Ավելացնել ուրց, սև պղպեղ և վերցնել կրակից

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում