Ամենատարբերվող, համեղ և հագեցնող աղցաններից մեկը: Բանջարեղենային տաք աղցան

Բաղադրիչներ

2 միջին չափի բազուկ

1 գազար

4 միջին չափի կարտոֆիլ

1 գլուխ սոխ

1 լոլիկ

0,5 թ/գ շաքարավազ

ազ

Պատրաստման եղանակը

Սոխը մանրացնել, լոլիկի կեղևը հեռացնել, անցկացնել քերիչով և ավելացնել սոխին: Ավելացնել շաքարավազ, լավ խառնել 10 րոպե թողնել, ապա լցնել քամիչի մեջ,  որևէ ծանրոց դնել, մի փոքր ճզմել և քամել ավելորդ հեղուկը

Բազուկն ու գազարը առանձին-առանձին անցկացնել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով և առանձին թավաներում տապակել

Գազարին ավելացնել միջին երկարությամբ կտրատած կարտոֆիլ, թողնել միչև պատրաստ լինելը, իսկ բազուկը համեմել աղով

Գազարին և կարտոֆիլին ավելացնել մարինացված սոխը, տապակած բազուկը, աղ,  թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում