Կաղամբով աղցան
Բաղադրությունը
500 գ կաղամբ
1 հատ գազար
1-2 հատ քաղցր պղպեղ
150 գ պահածոյացված եգիպտացորեն
սամիթ
աղ
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Կաղամբը մանր կտրատել:

Գազարը անցկացնել քերիչով:

Սամիթը մանր կտրատել:
Պղպեղը երկարությամբ կտրատել:

Ավելացնել եգիպտացորենը:
Ավելացնել աղը և բուսայուղը, լավ խառնել:

Ավելի թթվաշ համ ստանալու համար, կարող եք ավելացնել կիտրոնի հյութ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: