Բաղադրիչներ
700 գ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 կարմիր պղպեղ
2 ձու
աղ
սև պղպեղ
պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, սառը ջուր լցնել և 15 րոպե թողնել մի կողմ

Սոխը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը և 4-5 րոպե տապակել

Կարտոֆիլի ջուրը քամել, լավ ճզմել, ավելացնել ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, կարտոֆիլը լցնել, հավասարապես և ամուր տարածել, ավելացնել տապակած սոխն ու պղպեղը

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ