Բաղադրությունը
Խմոր
- 150 գ ալյուր,
- 4 հատ ձու,
- 150 գ շաքարավազ,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ:
Կրեմ
- 100 գ շաքարավազ,
- 1 հատ ձու,
- 250 մլ կաթ,
- 2 ճաշի գդալ ալյուր,
- 70 գ կարագ,
- վանիլին:
Ջնարակ
- 60 մլ կաթ,
- 4 ճաշի գդալ շաքարավազ,
- 3 ճաշի գդալ կակաո,
- 30 գ կարագ:
Օշարակ
- 100 մլ ջուր,
- 1 ճաշի գդալ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Ձուն շաքարավազի հետ հարել:
Փխրեցուցիչը խառնել շաքարավազի հետ, մաղով անցկացնել, 2 մասով ավելացնել ձվով զանգվածի վրա և խառնել:
Ձևամանի (22սմ) հատակին յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 25-30 րոպե 180 ջերմաստիճանում:
Պատրաստի խմորը թողնել, որ հովանա և բաժանել 2 հավասար մասի:
Կրեմը պատրաստելու համար հաստ հատակով թավայի մեջ լցնել շաքարավազը, վանիլինը, ալյուրը և 1 հատ ձու և խառնել:
Այնուհետև ավելացնել կաթի կեսը և դնել կրակին: Հենց սկսի տաքանալ, ավելացնել կաթի մյուս կեսը և եփել, անընդհատ խառնելով, մինչև կրեմը կեռա ու կպնդանա:
Կրեմը վերցնել կրակից, մեջը փափուկ կարագ դնել ու խառնել:
Կրեմը սննդային տոպրակով ծածկել և թողնել, որ սառչի:
Տորթի 1-ին շերտին օշարակ, իսկ հետո կրեմ քսել:
Ջնարակը պատրաստելու համար շաքարավազը, կաթը, փափուկ կարագը և կակաոն խառնել և դնել կրակին:
Տորթը ամբողջությամբ պատել ջնարակով և գոնե 3 ժամ թողնել սառնարանում, որպեսզի կրմը և ջնարակը ներծծվեն:
Բարի ախորժակ