Ամենապարզ, արագ, բայց և չափազանց համեղ կարտոֆիլը` պանրով

Բաղադրիչներ

700 գ խաշած փոքր կարտոֆիլ

120 գ պանիր

1 թ/գ աղ

սամիթ, կանաչ սոխ

2 ատամիկ սխտոր

2 ճ/գ կարագ

2 ճ/գ ձեթ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

½ թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սխտորը մանրացնել, 1 րոպե տապակել կարագով և ձեթով, ավելացնել սև և կարմիր պղպեղներ, լավ խառնել

Ավելացնել խաշած կարտոֆիլները, թողնել մի փոքր կարմրեն

Ավելացնել մանրացրած սամիթ և կանաչ սոխ, քերած պանիր, ծածկել կափարիչը, թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում