Ամենանուրբ թխվածքաբլիթները, որոնք պատրաստելն ընդամենը րոպեներ կխլի ձեզանից: Ելակով թխվածքաբլիթ

Բաղադրիչներ

80 գ կարագ

60 գ շաքարավազ

10 գ վանիլային շաքարավազ

1 ձու

170 գ ալյուր

0,5 թ/գ փխրեցուցիչ

Աղ

150 գ ելակ

Պատրաստման եղանակը

Կարագին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ և 2 րոպե հարել

Ավելացնել 1 ձու` հարել

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, խառնել, մի մասը լցնել խմորին և լավ խառնել

Ավելացնել մանր կտրատած ելակ և ալյուրի մնացած մասը

1-ական ճ/գ դնել ջեռոցի տապակի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում