Ամենահյութալի և համեղ հավի կրծքամսով ջեռեփուկը կդառնա ձեր ընտանիքի սիրելի ուտեստներից մեկը

Բաղադրություն

250 գ մակարոն

350 գ  հավի կրծքամիս

2 հատ լոլիկ

կանաչ սոխ

300 մլ կաթ

4 հատ ձու

100 գ պանիր

35 մլ ձեթ

1 թ/գ աղ

0,5 թ/գ սև պղպեղ

1 թ/գ չորացրած ռեհան

Պատրաստման եղանակը

Մակարոնը լցնել հրակայուն տարրայի մեջ

Հավի միսը, լոլիկը և կանաչ սոխը կտրատել (միջին չափի խորանարդիկներ), ավելացնել մակարոնին ու դնել մի կողմ

Առանձին տարրայի մեջ  կոտրել ձուն, ավելացնել չոր ռեհան, սև պղպեղ, աղ և լավ հարել

Ավելացնել կաթ, ձեթ և ստացված խառնուրդը լցնել մակարոնի վրա

Ավելացնել քերած պանիր և դնել ջեռոցում,  մոտ 30 րոպե

Կարող եք մատուցել  թթվասերի և սխտորի սոսուսով

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում