Բաղադրիչներ
200 գ ալյուր
3 ձու
150 գ ձեթ
3 հատ մանդարին
150 գ շաքարավազ
աղ
3 գ վանիլային շաքարավազ
50 գ կաթ
12 գ փխրեցուցիչ
Կաղապարի չափը` 22 սմ
Պատրաստման եղանակը
Կաղապարի մեջ սննդային թուղթ դնել, ձեթով կամ կարագով պատել, 2 ճ/գ շաքարավազ: Մանդարինները կեղևահան անել, կիսել և կիսված հատվածներից դնել շաքարավազի վրա
Ձվերը, շաքարավազը, վանիլային շաքարավազը խառնել իրար, ավելացնել մի պտղունց աղ և լավ խառնել
Ավելացնել ձեթ, կաթ, խառնել, ավելացնել ալյուր, փխրոցուցիչ և լավ խառնել
Ստացված խմորը լցնել մանդարինների վրա, դնել 180°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե
Պատրաստ լինելուն պես հանել, ափսեյի օգնությամբ շրջել
Ահա և պատրաստ է )))
Բարի ախորժակ