Դդմիկով պիցցա
Բաղադրությունը
500 գ դդմիկ
2 հատ լոլիկ
3 հատ ձու
2 ճաշի գդալ թթվասեր
2 ատամիկ սխտոր
5-6 ճաշի գդալ ալյուր
3-4 ճաշի գդալ բուսայուղ
Համեմ
Մաղադանոս
1 թեյի գդալ չորացրած ռեհան
1 թեյի գդալ չորացրած խնկածաղիկ
1 թեյի գդալ պապրիկա
Աղ
Պատրաստման եղանակը
Դդմիկները անցկացնել քերիչով, թողնել հյութը քամվի:
Լոլիկները բարակ շերտերով կտրատել: Մի մասը կտրատել խորանարդներով:
Դդմիկների հյութը քամելուց հետո, ավելացնել ձուն:
Սխտորը ճզմել դդմիկի վրա, ավելացնել լոլիկը:
Ավելացնել կանաչին և աղը, համեմունքները:
Ավելացնել թթվասերը, լավ խառնել:
Ավելացնել ալուրը, լավ խառնել:
Թավայի մեջ ավելացնել բուսայուղը, թողնել լավ տաքանա:
Այնուհետև խմորը լցնել թավայի մեջ, հավասարեցնել:
Խմորի կիսաեփ լինելուց հետե, լոլիկները շարել մորի վրա, ավելացնել մի փոքր աղ և սև պղպեղ:
Եփել շատ թույլ կրակի վրա, կափարիչը փակ վիճակում:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: