Բազուկով աղցան
Բաղադրիչներ
800 գ բազուկ
250 գ սոխ
200 գ քաղցր պղպեղ
2 ատամիկ սխտոր
2 հատ լոլիկ
100 մլ բուսայուղ
2 ճաշի գդալ խաղողի քացախ
մաղադանոս
1-2 հատ դափնու տերև
10 գնդիկ սև պղպեղ
1 թեյի գդալ խմելի-սունելի
2 թեյի գդալ աղ
2 թեյի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, և տապակել բուսայուղով:
Ավելացնել մանր կտրատված լոլիկը:
Ավելացնել երկարությամբ կտրատված պղպեղը:
Թողնել կրակին 5 րոպե:
Ավելացնել համեմունքները:
Ավելացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով անցկացված բազուկը:
Թողնել կրակին 5 րոպե, այնուհետև ավելացնել քացախը:
Ավելացնել ճզմած սխտորը:
Ավելացնել մանր կտրատված մաղադանոսը:
Թողնել կրակին ևս 10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: