Բաղադրիչներ
5 սմբուկ
½ կարմիր պղպեղ
½ կանաչ պղպեղ
4 վարունգ
4 լոլիկ
4-5 ատամիկ սխտոր
կանաչ սոխ
1 թ/գ համեմի աղացած սերմ
աղ
5-6 կաթիլ քացախաթթու
համեմ
Պատրաստման եղանակը
Սմբուկները միջին երկարությամբ կտրատել, տապակել ձեթի մեջ (ձեթը լցնել այնքան, որ սմբուկները ծածկվեն)

Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղները, վարունգը

Լոլիկների միջուկները հեռացնել, իսկ մնացածը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել կանաչ սոխ, մանրացրած սխտոր, համեմի աղացած սերմ, տաքացրած ձեթ, 5-6 կաթիլ քացախաթթու, աղ և լավ խառնել

Ավելացնել համեմ, 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ