Ամենահամեղ և գեղեցիկ նախուտեստներից մեկը` պատրաստված սմբուկով և լոլիկով

Բաղադրիչներ

2 սմբուկ

400 գ լոլիկ

2 ատամիկ սխտոր

թարմ ռեհան

2 ճ/գ բալզամիկ քացախ

ձիթայուղ

աղ

սև պղպեղ

օրեգանո

Պատրաստման եղանակը

Սմբուկը շրջանաձև կտրատել, 10 րոպե թողնել աղաջրում, ապա չորացնել: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, շարել սմբուկները, համեմել աղով, սև պղպեղով, ձիթայուղ քսել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Լոլիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած ռեհան, ձիթայուղ, բալզամիկ քացախ, աղ, սև պղպեղ, օրեգանո, լավ խառնել և թողնել 15 րոպե

Սմբուկները շարել մատուցվող ափսեյի մեջ, ավելացնել լոլիկը և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում