Բաղադրիչներ
2 հատ լավաշ
5-6 հատ խնձոր
2-5 ճ/գ շաքարավազ
2-3 ճ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Խնձորները մաքրել, քերիչով անցկացնել, լցնել թավայի մեջ, կիտրոնի հյութ ցանել
Ավելացնել շաքարավազ, լավ խառնել և տապակել 6-7 րոպե
Լավաշները ուղղանկյունաձև կտրատել
Յուրաքանչյուր լավաշի կտորի մեջ 2 ճ/գ միջուկ լցնել և փաթաթել (խնձորի միջուկը կարելի է փոխարինել կաթնաշոռով)
Յուրաքանչյուրի վրա ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե (կարելի է նաև տապակել)
Մատուցեք թեյի կամ սուրճի հետ )))
Բարի ախորժակ