Բաղադրիչներ
խոզապուխտ
պանիր
կանաչ սոխ
3 ձու
աղ
հաց
( Մթերքների չափն ըստ ցանկության )
Պատրաստման եղանակը
Խոզապուխտը խորանարդաձև կտրատել և 4 րոպե ուժեղ կրակի վրա տապակել
Պանիրը խորանարդաձև կտրատել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ
Ավելացնել տապակած խոզապուխտը և լավ խառնել
Հացը բաժանել մասերի, չոր անկյունները հեռացնել: 1կտորի վրա 1 ճ/գ խճողակ լցնել, դնել ևս 1 կտոր հաց, պատառաքաղի օգնությամբ ամրացնել բոլոր 4 անկյունները
Խոր տարայի մեջ 3 ձու կոտրել, համեմել աղով: Յուրաքանչյուր կտորը թաթախել ձվի մեջ
Դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Նախաճաշը պատրաստ է )))
Բարի ախորժակ