Ամենահամեղ տորթերից մեկը, որը կարելի է պատրաստել րոպեների ընթացքում: Տորթ «Իրիսկա»

Բաղադրիչներ

5 ձու

2 բաժակ շաքարավազ

2 ճ/գ մեղր

100 մլ կաթ

600 գ ալյուր

2 թ/գ փխրեցուցիչ

3 թ/գ կակաո

Կրեմի համար`

200 գ կարագ

0,5 թ/գ վանիլին

2 տուփ եփած խտացրած կաթ

Պատրաստման եղանակը

Ձուն հարել` ավելացնելով շաքարավազ, մեղր

Ավելացնել կարագ, շարունակել հարել, և ավելացնել կաթ

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մաս-մաս լցնել և շարունակել հարել

Ավելացնել կակաո, հարել։ Ստացված խմորը բաժանել 3 հավասար մասերի և առանձին-առանձին դնել 190°С տաքացրած ջեռոցում

Կրեմի համար հարել կարագը, ավելացնել վանիլին

Ավելացնել եփած խտացրած կաթ, շարունակել լավ հարել

Խմորի մի շերտի վրա կրեմ քսել, դնել 2-րդ շերտը, դարձյալ կրեմ քսել, 3-րդը՝ ` կրեմ քսել

Կարելի է զարդարել ընկույզով և կառամելով (ըստ ցանկության)

Պատրաստենք սիրով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում