Բաղադրիչներ
400 գ տաարի կամ հավի աղացած միս
1 գլուխ սոխ
1 գազար
3 ձու
80 գ պաքսիմատ
աղ
սև և կարմիր պղպեղներ
3 կարտոֆիլ
50 գ տոմատի մածուկ
1 ճ/գ ալյուր
Կանաչ սոխ
300 մլ ջուր + 1 ճ/գ տոմատի մածուկ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, քերած գազար, 1 ձու, պաքսիմատ, աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել

Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, յուրաքանչյուր 2 կտորի արանքում միս դնել

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ, տոմատի մածուկ, ալյուր և լավ խառնել

Յուրաքանչյուր մսով կարտոֆիլը թաթախել ստացված սոուսի մեջ և 2 կողմից տապակել այնքան, մինչև կստանան ոսկեգույն երանգ

Կանաչ սոխը մանրացնել, 1 րոպե տապակել, ավելացնել աղ, սև պղպեղ, տոմատի մածուկ, ջուր, լավ խառնել, ավելացնել տապակած կարտոֆիլները, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 20 րոպե

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ