Բաղադրիչներ
400 գ աղացած միս
150 գ սոխ
100 գ պաքսիմատ
աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի
50 մլ ձեթ
70 մլ ջուր
30 գ կարագ
5 ձու
100 մլ կաթ
մաղադանոս, կանաչ սոխ
50 գ պանիր
1 լոլիկ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել պաքսիմատ, 1 ձու, աղացած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, խմելի-սունելի և լավ խառնել։ Ավելացնել ձեթ, ջուր և խառնել
Փոքր, խոր ափսեներ վերցնել, յուրաքանչյուրի մեջ 1-ական կտոր կարագ դնել, տարածել
Մսից ափի մեծությամբ գնդիկներ անել, դնել ափսեների մեջ և տարածել ափսեյի ձևին համապատասխան
Ավելացնել քերած պանիր, 2 փոքր կտոր լոլիկ
4 ձվին ավելացնել կաթ, մանրացրած մաղադանոս, մի պտղունց աղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 45 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ