Ամենահամեղ «Նապոլեոն»տորթը՝ տան պայմաններում. նուրբ համ, որը անտարբեր չի թողնի ոչ մի քաղցրակերի

Տորթ «Նապոլեոն»
Փափուկ, նուրբ և քաղցրահամ տորթ ամենահեշտ բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

Խմոր

  • 700 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 250 գ կարագ
  • 200 մլ ջուր
  • աղ

Կրեմ

  • 1 լ կաթ
  • 450 գ շաքարավազ
  • 4 ճաշի գդալ ալյուր
  • 1 ճաշի գդալ օսլա
  • 30 գ վանիլին
  • 6 հատ ձու
  • 250 գ կարագ

Պատրաստման եղանակը

1 Մինչև պատրաստելը կարագը նախապես դնել սառնախցիկում:
2 Ալյուրի մեջ քերել կարագը: Լավ խառնել:
3 Ձուն լցնել բաժակի մեջ, ավելացնել աղը, և լավ խառնել:
4 Ավելացնել ջուր, որ ստացվի 250 մլ զանգված:
5 Հեղուկը ավելացնել ալյուրին:
6 Լավ խառնել մինչև ստացվի ձեռքերին չկպչող խմոր:
7 Սննդային թաղանթով ծածկել, և դնել սառնարանում 30 րոպե:
8 Խմորը բաժանել հավասարաչափ 15-16 գնդիկների:
9 Հերթով գնդիկները բացել, որ թափանցիկ դառնան:
10 Մյուս գնդիկները պահել սառնարանում, մինչև բացելը:
11 Բացած խմորը պատառաքաղով ծակել, որ ուռչի:
12 Թխել 180°C 10 րոպե:

Կրեմ

1 Ձուն շաքարավազի և վանիլինի հետ հարել:
2 Ավելացնել ալյուրի հետ խառնած օսլան: Լա խառնել:
3 Կաթը տաքացնել և քիչ-քիչ վելացնել:
4 Այնուհետև դնել թույլ կրակին, և անընդհատ խառնել մինչև պնդանալը:
5 Ավելացնել փափկած կարագը, և լավ խառնել:
1 Շերտերի վրա հերթականությամբ քսել 2-3 գդալ կրեմը, այնուհետև վրան շաղ տալ խմորի փշրանքները:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում