Ամենահամեղ նախուտեստներից մեկը` արագ և շատ գեղեցիկ: Լցոնած սմբուկ` ջեռոցում

Բաղադրիչներ

2 հատ սմբուկ

ձիթայուղ

2 ատամիկ սխտոր

400 գ լոլիկ

5 ճ/գ պաքսիմատ

80 գ պանիր պարմեզան

50 գ սև ձիթապտուղ

աղ

սև պղպեղ

չոր ռեհան

Պատրաստման եղանակը

Սմբուկը շրջանաձև կտրատել, 10 րոպե թողնել աղաջրի մեջ, ապա չորացնել

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, սմբուկները շարել, խորանարդաձև կտրվածքներ անել

Խոր տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել աղ, սև պղպեղ, չոր ռեհան և լավ խառնել

Քսել սմբուկների վրա և 15 րոպե թողնել

Լոլիկն ու ձիթապտուղը մանրացնել, ավելացնել աղ, սև պղպեղ, չոր ռեհան, պաքսիմատ, քերած պանիր և լավ խառնել

1-2 թ/գ լցնել յուրաքանչյուր սմբուկի վրա և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում