Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
ձիթայուղ
4 փոքր կամ 2 մեծ լոլիկ
1 թ/գ շաքարավազ
աղ
սև և կարմիր պղպեղներ
քիմիոն
1 կծու պղպեղ` ըստ ցանկության
2 ճ/գ տոմատի մածուկ
6 ձու
համեմ, ռեհան
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանրացնել և տապակել ձիթայուղով
Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ և թողնել թույլ կրակին 5-7 րոպե

Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով, ավելացնել շաքարավազ, լավ խառնել և թողնել ևս 5 րոպե

Տոմատի մածուկը բացել ջրով և ավելացնել տապակին, ավելացնել 1 կծու պղպեղ` ըստ ցանկության

Ավելացնել 6 ձու, մանրացրած համեմ և ռեհան

Շտապեք նախաճաշել )))

Բարի ախորժակ