Բաղադրիչներ
450 գ ալյուր
1 ճ/գ փխրեցուցիչ
200 գ թթվասեր
150 գ շաքարավազ
աղ
1 ձու
Միջուկի համար`
300 գ կաթանաշոռ
1 ձվի սպիտակուց
3 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ թթվասեր
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, լավ խառնել
Թթվասերին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ և լավ խառնել: Ավելացնել 1 ձու, լավ խառնել և ավելացնել ալյուրին
Լավ խառնել, ապա խմոր հունցել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 40 րոպե թողնել սառնարանում
Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է կաթնաշոռին ավելացնել 1 ձվի դեղնուց, շաքարավազ, թթվասեր և հարել բլենդերով
Խմորը բացել, գրտնակել, շրջանաձև կտրատել, յուրաքանչյուրի մեջ 1-ական ճ/գ կաթնաշոռային միջուկ դնել և կիսալուսնի պես փակել
Խմորի մնացած մասից կարելի է որևէ դեկոր պատրաստել և ձևավորել կարկանդակները: Պատել ձվի դեղնուցով` ըստ ցանկության և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ