Մինի պիցցա

Արագ և հեշտ պատրաստվող պիցցաներից ուղղակի հիացած կմնաք, Ձեր ընտանիքի անդամները անտարբեր չեն մնա:
Բաղադրիչներ
- 10 կտոր ֆրանսիական բատոն
- 150 գ երշիկ (ըստ ցանկության)
- 2 հատ լոլիկ
- 1-2 հատ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 150 գ պանիր
- 2-3 ճաշի գդալ մայոնեզ
- կանաչի (ըստ ցանկության)
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Երշիկը մանր կտրատել:

2 Կարմիր և դեղին պղպեղները կտրատել:

3 Լոլիկը մանր կտրատել:

4 Պանիրը անցկացնել քերիչով:

5 Կտրատված մթերքները խառնել իրար, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ և խառնել:

6 Միջուկը քսել կտրատված հացի վրա:

7 Դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, եփել 15 րոպե:

8 Վրան պանիր լցնել և թողնել ջեռոցում ևս 2 րոպե:

Բարի ախորժակ: