Բաղադրություն
800 գ հորթի միս
500 գ բուլղարական պղպեղ
1 հատ կծու պղպեղ
170 գ մարինացված ոլոռ
800 գ կարտոֆիլ
400 գ սոխ
30 գ համեմ
30 գ մաղադանոս
½ թ/գ սև պղպեղ
1 թ/գ չորացրած ռեհան
1,5 թ/գ աղ
4 ճ/գ բուսայուղ
30 գ կարագ
Պատրաստման եղանակը
Հորթի միսը կտրատել երկարությամբ, տապակել 2 ճ/գ բուսայուղի մեջ՝ 4-5 րոպե բարձր ջերմության վրա, այնուհետև ևս 5 րոպե տապակել ցածր ջերմության վրա
Մեկ այլ թավայի մեջ 30 գ կարագ դնել, ավելացնել երկարությամբ կտրատած կարտոֆիլը, թողնել մինչև մի փոքր կկարմրի
Առանձին տապակել սոխը` 5 րոպե, ավելացնել երկարությամբ կտրատած բուլղարական պղպեղը, կծու պղպեղը, թողնել ևս 5 րոպե, այնուհետև ավելացնել մարինացված ոլոռը, տապակած միսը: Համեմել չորացրած ռեհանով, աղով, սև պղպեղով
Ավելացնել տապակած կարտոֆիլը, լավ խառնել, ավելացնել համեմ և մաղադանոս
Պատրաստ է։ Կե՜ր ու սուս )))
Բարի ախորժակ