Բաղադրիչներ
600 գ խաշած կարտոֆիլ
300 գ կարմիր կաղամբ
1 գլուխ սոխ + 100 մլ եռման ջուր
6 մարինացված փոքր վարունգ
200 գ մարինացված ոլոռ
աղ, սև պղպեղ
1 թ/գ մանանեխ
2-3 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Խաշած կարտոֆիլը խորանարդաձև կտրատել

Կաղամբը կտրատել, ավելացնել 0,5 թ/գ աղ` ճզմելով խառնել և ավելացնել կարտոֆիլին

Ավելացնել շրջանաձև կտրատած վարունգ

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել 100 մլ եռման ջուր, թողնել 30 րոպե, ապա ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մարինացված ոլոռ, աղ, սև պղպեղ, մանանեխ, մայոնեզ, լավ խառնել, ծածկել և թողնել 30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ